24 08 2021

Էս կենդանության դրսևորման համա՞ր եք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն. պատգամավոր

Էս կենդանության դրսևորման համա՞ր եք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն. պատգամավոր

 

 Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԱԾ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանն է, ով անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ազգային ժողովում քաշքշուկ, բռնություն հրահրեց ու անձամբ իրականացրեց։

Ու սա գեներալ է ու սա համազգեստ կրող անձ է։

Գեներալ, ով նախ հրահանգեց իր ենթականերին, խմբերով հարձակվել մեր գործընկեր Աննա Մկրտչյանին շրջապատած պատգամավորների վրա, ապա անձամբ բռնություն ենթարկելով, քաշքշելով հեռացրեց պատգամավորին։

Էս կենդանության դրսևորման համա՞ր եք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն։

Դու սրա համար չե՞ս ամաչում, թե՞ նպատակային բերել դրել եք այդ գործին։

ԱԱԾ-ն բերել տուզիկի մակարդակի հիմնարկի՞ եք վերածել ու դո՞ւք եք մեր երկրի անվտանգությունն ապահովելու»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ