28 07 2021

Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից



«Զինուժ» մեդիան բացառիկ կադրեր է հրապարակել այսօր հարձակման ենթարկված դիրքից եւ զրուցել մարտական  գործողություններին մասնասկցած զինծառայողների հետ:

«Մարտական դիրքի անձնակազմը մարտ է վարել, մարտնչել են մինչեւ վերջ, պահել են հարեւան դիրքը, դիրքի մատույցները գրաված, մինչեւ որ գումարտակն իր ուժերով կազմակերպել է հակագրոհ եւ հակառակորդին կորուստներ պատճառելով դուրս է շպրտել նախնական դիրքեր »,- ասել է գումարտակի հրամանատար Վոլոդյա Սողոմոնյանը :

Դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանն էլ ասում է, որ իրենց ստորաբաժանման կազմով մարտավարություն մշակելով, հակառակորդին շրջանցելով դիրքը հետ են գրավել:

«Կոնկրետ ես իմ դասակի անձնակազմի հետ ներքեւից հարձակվում էի, հակառակորդը դեռ այստեղ էր, մինչեւ մենք հասանք, հակառակորդը նահանջեց»,-պատմեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ