29  06  2016

Սերժ Սարգսյանը ցավակցել է Էրդողանին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Էրդողանին

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել: Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ