11 06 2021

Փաշինյանի կուսակցությունը զիջում է իր դիրքերը «Հայաստան» դաշինքին

Փաշինյանի կուսակցությունը զիջում է իր դիրքերը «Հայաստան» դաշինքին

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց անցկացրած վերջին հետազոտության տվյալների համաձայն Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը այս պահի դրությամբ առավել ձայներ ունի, քան Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»:

Հարցին՝ եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ւմ կտայիք ձեր ձայնը

«Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է  3,5 տոկոս , իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։ 

««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս»,– ասաց նա և նշեց, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվերակի։

Արամ Նավասարդյանը ասուլիսի ժամանակ նշեց` հարցման արդյունքներով մոտ 51–52 տոկոսը բացասական է գնահատում ոստիկանության աշխատանքը։ Իսկ գործիչների աշխատանքը գնահատելիս՝ ամենաբարձր գնահատականը ստացել է մարդու իրավունքների պաշտպանը, մնացած բոլորի գնահատականը դրական տիրույթում չեն գտնվում։

«2,5 բալ ստացել է Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 2,1 բալ, Սերժ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը՝ 1,8 բալ, Լևոն Տեր–Պետրոսյանը՝ 1,6 բալ, ամենացածր գնահատականը ստացել է Արթուր Վանեցյանը»,-ասաց նա։

Հարցին՝ եթե ընտրությունները լինեն այս կիրակի, հարցվածների 53,9 տոկոսը ասել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին. «Ավելի շուտ մասնակցելու է 10,3 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու՝ 12,8 տոկոսը, միանշանակ չի մասնակցելու՝ 22,7 տոկոսը»։

Արամ Նավասարդյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամենանվազագույն ցուցանիշը գրանցել է Երևանում, իսկը «Հայաստան» դաշինքը՝ ճիշտ հակառակը։

Ներկայացնելով հարցման մեթադաբանությունը՝ նա նշեց, որ հեռախոսային հարցումներ են եղել, 1103 հոգի է մասնակցել, և այն անց է կացվել հունիսի 7-10 ժամանակահատվածում:

 


 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ