09 04 2021

Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդային վահանակները հայտնվել են Երևանի փողոցներում

Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդային վահանակները հայտնվել են Երևանի փողոցներում

Alternativ.am-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդային վահանակները հայտնվել են Երևանի փողոցներում: 

Երկրորդ նախագահի գիրքը հասանելի է հայերեն և ռուսերեն լեզուներով: Այն լույս է սփռում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերի վրա և իրենից ներկայացնում է Հայաստանի և Ղարաբաղի կարևորագույն իրադարձությունների անմիջական մասնակցի հուշերը:

Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպես և պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ