15 02 2021

Ինչո՞ւ չկան մեր անուն-ազգանունները, ո՞ւր են մեր զինգրքույքները․ ակցիա ՊՆ-ի մոտ



Հոկտեմբերի 2-ին զինակոչվել է բանակ, ուղարկել են Արցախ՝ Հայկազովի զորամաս, սակայն զորամասը պայթեցված է եղել և իրեն տարել են Խոջալու։ Այս մասին Պաշտպանության նախարարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց պատերազմին մասնակցած քաղաքացիներից։

Նրանք պահանջում են իրենց զինգրքույկները՝ պատերազմին մասնակցելու նշումով։

Պատերազմի մասնակիցը մանրամասներ ներկայացրեց նշելով․

«Կոմբատը մեզ անմարդկային վերաբերմունք ցույց տվեց, ասաց՝  գնացեք, ձեզանից լավերը կգան, մեզ պետք չեք, դրա վրա էլ «երես փակեցինք», մնացինք էլի, մի քանի օր հետո նորից տեղափոխեցին առաջին գիծ, հեռավորությունը հակառակորդի դիրքից  եղել է 25 մետր»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ