09 01 2021

Եթե այս ամենը Փաշինյանի կողմից արվել է, ի՞նչ երաշխիք կա, որ այդ թուղթն էլ չի ստորագրի. Երվանդ Երզնկյան



Եթե մի քանի հոգի կան, ովքեր հեռու են քաղաքականությունից, դրանցից մեկը ես եմ: Միգուցե դա լավ բան չէ, բայց 88-ի միտինգներից սկսած մինչև այսօր ես ոչ մի միտինգի չեմ մասնակցել, բայց դա չի նշանակում, որ ես չունեմ քաղաքացու դեմք: Ուղղակի մարդ որքան ապրում է, այնքան կյանքի փորձը շատանում է և ինքը սկսում է մի քիչ ավելի խորը մտածել և տեսնել այն կարևորը, որն այս շարժումների մեջ կա, հիմա միգուցե ես դրանցից մեկն եմ: Բայց քանի որ այսօր երևանցի տղաներն են հավաքվել, ես չեմ կարող չգալ և շատ բաներում արդեն պարզ է, որ ես իրենց հետ համաձայն եմ: Լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ