09 12 2020

Հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունն ահռելի ուժեր է կուտակել Դեմիրճյան փողոցում



Այսօր՝ ժամը 16:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի մոտ կայանալիք հանրահավաքին  ընդառաջ ոստիկանությունն ահռելի ուժեր է կուտակել Դեմիրճյան փողոցում:

Հիշեցնենք, որ նախօրեին «Հայրենիքի փրկության շարժումը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է. «Սիրելի' հայրենակիցներ, անսալով Հայրենիքի փրկության շարժման կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։

Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։

Միասին փրկենք մեր Հայրենիքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ