26 11 2020

Խնդրի լուծումը մեկն է, Փաշինյանի և նրա իշխանության հրաժարականը․ ակցիայի մասնակից



Խնդրի լուծումը մեկն է, Փաշինյանի և նրա իշխանության հրաժարականը: Այս մասին ասաց ԱԺ շենքի բակում ակցիա իրականացնող, ԲՀԿ ուսանողական խորհրդի ղեկավար Լիանա Մանուկյանը:

Լիանա Մանուկյանը նաև պատմեց, որ ԱԺ շենք գալիս հանդիպել են Իմ քայլը պատգամավոր Թագուհի Թովմասյանին, սակայն երբ փորձել են մոտենալ նրան, նա խուսափել է հանդիպել մասնակիցների հետ՝ ասելով, որ շտապում է.

«Ես վստահ եմ որ պատգամավորներից ոչ ոք չի գա հանդիպման, սակայն իշխանական յուրաքանչյուր ներկայացուցչի հրավիրում եմ բանավեճի, սակայն վստահ եմ, նրանք չեն գա, քանի որ նրանց ուժը պատում է ֆեյսբուքում ֆեյքերով մարդկանց մասին անբարո լուրեր տարածելուն»,-ասաց Լինան Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ