21 09 2020

Անկախության 29-ամյակի միջոցառումների համար բյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ

Անկախության 29-ամյակի միջոցառումների համար բյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ

 

Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է Tender monitoring֊-ը։

Հրավառության կազմակերպման համար Վարչապետի աշխատակազմը «Հոլիդեյ դիզայն» ընկերությանը վճարել է 10 մլն 800 հզր դրամ, «Սթեյջ Սթայ»ընկերությանը մշակութային միջոցառումների կազմակերպման ու սպասարկման համար վճարել է 19 մլն 530հզր դրամ։

Անհատ ձեռներեց Արթուր Մանուկյանին կրկին միջոցառման սպասարկման համար բյուջեից վճարվել է 43 մլն 422 մլն դրամ, «Թի էն Սաունֆ» ՍՊԸ-֊ին վճարվել է 59 մլն 64 դրամ։ Այսպիսով անկախության միջոցառումների անցկացման համար բյուջեից վճարվել է 132մլն 816հզր դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ