09 09 2020

Ստեղծում ենք «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնություն․ Հովհաննես Հարությունյան

Ստեղծում ենք «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնություն․ Հովհաննես Հարությունյան

«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ՛ երիտասարդներ,

 

երկար տարիներ աշխատելով երիտասարդների հետ և լինելով երիտասարդական միջավայրում, մեր թիմը հստակ կարող է փաստել. երիտասարդների դերը հանրության կայացման և առաջխաղացման ողջ գործընթացում անգնահատելի է։

Երիտասարդներն են հանդիսանում պետության զարկերակն ու նորարարական գաղափարների գեներացման կենտրոնը։

Մեր՝ հայ երիտասարդներիս ուսերին դրված է մեծագույն խնդիր. թողնել ավելի հզոր, ավելի ամուր, ավելի զարգացած պետություն, քան ստացել ենք։ Մենք ենք հայի գենը կրողն ու պահպանողը, ինչն անկասկած պարտավորեցնող է։

Այսօր, երիտասարդների ձայնը լսելի չէ, ինչը պայմանավորված է մի շարք խնդիրներով, սակայն, ամենակարևորներից են՝ ինքնարտահայտման պատշաճ հարթակների բացակայությունը և համապատասխան մարմինների կողմից արհամարհական վերաբերմունքը։

Մենք՝ մեր թիմը, հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որն ուղղված է երիտասարդների ձայնը լսելի դարձնելու մեծագույն առաքելությանը։

Ստեղծում ենք նոր հարթակ՝ «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնություն։

Այսուհետ, երկրում տիրող իրավիճակով անհանգստացող, մի շարք խնդիրների շուրջ սեփական կարծիք ունեցող երիտասարդներով համախմբվելու ենք մեկ գաղափարի շուրջ և նպաստելու ենք մեր հայրենիքի շենացմանը։

Այսպիսով, օրեր անց տեղի կունենա «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր ժողովը, որի ընթացքում ավելի հանգամանալից կնախանշվեն նախաձեռնության աշխատանքային ուղղությունները և ռազմավարական նպատակները։

Դե ինչ, միասին լսելի դարձնենք մեր` երիտասարդներիս, ձայնը...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ