18  03  2018

Պուտինը դարձյալ հաղթում է նախագահի ընտրություններում

Պուտինը դարձյալ հաղթում է նախագահի ընտրություններում

Ռուսաստանի Դաշնությունում կայացել են նախագահի ընտրություններ:

ՌԴ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների համաձայն, քվեաթերթիկների 20 տոկոսի հաշվարկի արդյունքում առաջատարը Վլադիմիր Պուտինն է, որը հավաքել է 71,99 տոկոսը: Երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինն է՝ ձայների 15,9 տոկոսով, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին 6.96 տոկոս ձայնով երրորդ տեղում է, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը՝ 1,39 տոկոս ձայնով, չորրորդ տեղում:

«Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին հավաքել է 0.77 տոկոս ձայն և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:

Ռուսական հասարակական միության ղեկավար Սերգեյ Բաբուրինը 6-րդն է թեկնածուների մեջ. Նա ստացել է 0.62 տոկոս քվե, 0.61 տոկոս էլ ստացել է ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը: Վերջին՝ 8-րդ տեղում ՌԴ տնտեսական օմբուդսմեն Բորիս Տիտովն է՝ 0.59 տոկոս քվեով:

 Համաձայն էքզիթ-փոլի՝ Վլադիմիր Պուտինն առաջին փուլով ընտրվում է նախագահ՝ հավաքելով քվեների 73,9  տոկոսը։

Պուտինն այժմ ընտրվում է առավել բարձր ցուցանիշով, քանի որ 2012-ին հավաքել էր 63,60 տոկոս ձայն:

Նշենք, որ նախագահական ընտրությունները կայացել են 97 հազար ընտրատեղամասերում, որոնցից 400-ը բացվել է արտերկրում, այդ թվում՝ Հայաստանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ