17 07 2020

Զորակոչի, զորացրման հետաձգում չի իրականացվել և չի իրականացվելու. Արծրուն Հովհաննիսյան

Զորակոչի, զորացրման հետաձգում չի իրականացվել և չի իրականացվելու. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցում նշեց՝ հակառակորդը մի դեպքում ակտիվանում եւ հաջորդ դեպքում հանդարտվում է, դա ընդունված է ադրբեջանցիների դեպքում։

«Ռազմական տեսանկյունից դա շատ ընդունված է, հատկապես ադրբեջանցիների դեպքում։ Կարող են տպավորություն ստեղծել, թե հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների, ինչու չէ, նաեւ, մեր զգոնությունը բթացնեն՝ մեկ այլ տեղամասում, կամ մեկ այլ սցենարով դիմելու. չկա նորություն այդտեղ»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ սահմանի այսօրվա օպերատիվ իրավիճակին. «Առաջնագծում եղել է համեմատաբար հանգիստ, կրակոցները եղել են քիչ, կրակոցները եղել են միայն հրաձգային զենքերից։ Այսօր այցելել եմ զորամասերից մեկը, զորքերի եւ հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։ Տեսնում ենք հակառակորդի բոլոր ոտնձգությունների ցանկությունը, եւ եթե կատարվի որեւէ սադրանք, ապա կստանան արժանի հարված»։

 Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց՝ որեւէ հետաձգում՝ ոչ զորակոչի, ոչ զորացրման, չի իրականացվել եւ չի իրականացվելու։

«ՀՀ զինված ուժերը զորակոչն ու զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, կատարվում են պլանային միջոցառումներ, որեւէ հետաձգում՝ ոչ զորակոչի ոչ զորացրման չի իրականացվել եւ չի իրականացվելու։ Մտահոգվելու կարիք չկա»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ