13 07 2020

Արտակարգ դրությունը երակարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը. կառավարության որոշումը



Կառավարությունն այսօր՝ հուլիսի 13-ի իր արտահերթ նիստում որոշում կայացրեց մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության տռեժիմը:

Ըստ այդմ, այն կտևի մինչև օգոստոսի 12-ը ժամը 17-ը:

Նախագծում նշվում է, որ Արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը դեռևս շարունակվում են պահպանվել։

«Այսպիսով նախատեսվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ։ Սա արդեն 4-րդ երկարաձգումն է», - ասաց Ռուստամ Բադասյանը։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծում հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը։ «Մասնավորապես՝ սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, հասցեատիրոջ պահանջով ենթակա է նաև գրավոր ձևակերպման:

Բացառություն է նախատեսվել ինքնամեկսացման կարգի խախտման դեպքում, երբ անձը ցուցումներին համապատասխան այցելում է՝ բուժհաստատություններ՝ ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ