20 05 2020

Հիմնադրամներն իրենց հաշվետվությունը կհրապարակեն ՊԵԿ էլեկտրոնային համակարգում

Հիմնադրամներն իրենց հաշվետվությունը կհրապարակեն ՊԵԿ էլեկտրոնային համակարգում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման եւ ներկայացման կարգում:

ՊԵԿ-ից հայտնում են, որ օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում եւ դրանք այլեւս թղթային տարբերակով չեն ներկայացնի ՊԵԿ։

Փոփոխվել է նաեւ հաշվետվության հրապարակման ժամկետը. հիմնադրամների կողմից հրապարակվող տարեկան գործունեության հաշվետվության վերջնաժամկետ է սահմանվել հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը։

Կոմիտեն, միաժամանակ, տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 18-ից հիմնադրամների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման եւ հրապարակման էլեկտրոնային ձեւը հասանելի է ՀՀ ՊԵԿ hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf (Հաշվետվական ձեւ՝ 242. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություն)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ