08 05 2020

Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է

Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 7-ին, ժամը 11:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 հասցեում գտնվող Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շենքը վթարային է (կառուցվել է 1895 թ.): Փրկարարներն ապամոնտաժել են 3 քար և 2 քմ թիթեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ