14 04 2020

Մինչև 10 հազար դրամի գազ է օգտագործել 215 695 բաժանորդ․ «Գազպրոմ Արմենիա»

Մինչև 10 հազար դրամի գազ է օգտագործել 215 695 բաժանորդ․ «Գազպրոմ Արմենիա»

ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կառավարության ձեռնարկած սոցաջակցության ծրագրում աղքատ ընտանիքներից բացի կշահեն նաև մեծաթիվ հարուստներ, զուտ այն պատճառով, որ չկա թիրախավորված կոկրետ խումբ։ Խոսքն այս դեպքում ուղղված է գազի և էլէներգիայի սուբսիդավորմանը, ըստ որի՝ փետրվար ամսին մինչև 5 հազար դրամ հոսանք և մինչև 10 հազար դրամ գազ սպառած բաժանորդների վճարների կես գինը կհատուցի կառավարությունը։

Ի սկզբանե, ծրագրի հիմքում բացակայում է բանաձևը և հստակ հաշվարկները, թե ո՞վ է, ի վերջո, 10 000 դրամի գազ և 5000 դրամի հոսանք սպառած ըտնտանիքը՝ բազմաթիվ առանձնատներում պահակակետի ախրանիկին ջերմացրած մեծահարո՞ւստը, նա ով իր երկրորդ բնակարանում միայն սառանարա՞նն է միացրած թողնում, թե՞ նա, ով վառարանով է ջեռուցում տունը ու 10 խմ փայտ է ամբարում աշնանը՝ 20-27 հազար դրամով։ Այդուհանդերձ, Կառավարության հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում սոցիալական տարբեր խմբերից շահած դուրս կգան մեծաթիվ ընտանքիների:

Yerevan․Today–ի հարցմանն ի պատասխան, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացրին, որ փետրվարին մինչև 10․000 դրամի բնական գազ սպառած բաժանորդների թիվը 215 695 է: Կշանակի՝ մարտ և ապրիլ ամիսների վճարման դեպքում հետհաշվարկով այս ընտանիքներին կզիջվի ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ 78 մլն 475 հազար դրամ, այսինքն՝ ճիշտ այդքան գումար կփոխանցվի բյուջեից՝ որպես փոխհատուցում: Կրկին հիշեցենենք՝ 7500 դրամի միանվագ աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնց կոմունալ վճարները փետրվար ամսին չեն գերազանցել 15 000 դրամը (սպառած գազի և էլեկտրաէներգիայի գումարը՝ միասին վերցրած):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ