21 02 2020

10 լավագույն մարզիկները պարգևատրվեցին



ՀՀ Նախագահի նստավայրում փետրվարի 21-ին տեղի ունեցավ 2019 թվականին Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը, որն իրականացրին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Ռուբեն Ալեքսանյանը (ծանրամարտ), Արթուր Ավետիսյանը (մարմնամարզություն), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ), Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Արսեն Հարությունյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ), Հակոբ Մկրտչյանը (ծանրամարտ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ