17  02  2020

Հայոց բանակում արմատական բարեփոխումները օրվա պահանջ են․ Արշավիր Ղարամյան

Հայոց բանակում արմատական բարեփոխումները օրվա պահանջ են․ Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է․

«Վերջին 10 օրվա ընթացքում 7 անգամ այցելել եմ առաջնագիծ (17.10.2018 թ.):

-Հայոց Բանակում արմատական բարեփոխումները օրվա պահանջ են եւ հրամայական:

Մեզ պետք է Ազգային Բանակ հայկական ոգով,ոչ թե Ազգային Բանակ խորհրդային ոգով...

-1.Հայ զինվորականը՝ ՄԱՐԴ Է եւ բարձրագույն արժեք:

2.Հայ զինվորականը ծառայության ժամանակ,եւ ծառայութունից հետո պետք է պետական ծառայողներից ամենաապահովածը լինի սոցիալ-տնտեսական առումով:

3.Հայ զինվորականը պետք է լինի հասարակության ամենահարգված եւ ամենասիրելի խավը:

4. Ցանկացած իրավիճակում հայ զինվորականը պետք է իր թիկունքին զգա պետության եւ ժողովրդի շունչը…

-Հայոց հզոր ազգային բանակի զինվորականը անցնելով զիվորական ծառայության;

1.պետք է զինվորական գործը համարի իր հիմնական մասնագիտությունը,

2.ռազմական մասնագիտությանը պետք է տիրապետի գերազանց,

ամրակցված զենքին եւ ռազմական տեխնիկային տիրապետի անթերի (ինչպես վիրտուոզ դաշնակահարը դաշնամուրի ստեղներին),

3.անվերապահորեն ենթարկվի զինվորական կարգ ու կանոնին,ենթակաների համար հանդիսանա օրինակելի,ղեկավարների համար հարգելի:

-Հայոց Ազգային Բանակը պետք է լինի կիսապրոֆեսիոնալ X/Y հարաբերակցությամբ,որտեղ X-ը այն զինծառայողներն են որոնք ծառայում են պետության հետ կնքված պայմանագրին համաձայն,իսկ Y-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք:

1. X խմբում ընդգրկված զինծառայողները պետք է զինվորական մասնագիտությունը համարեն իրենց հիմնական մասնագիտությունը :

2.Y խմբում ընդգրկված զինծառայողները ծառայությունից հետո կարող են իրենց ծառայությունը շարունակել X խմբում ,նրանք համարվում են զինված ուժերի հիմնական զորահավաքային ռեսուրսը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ