17  02  2020

Կորոնավիրուսային վարակի հետ կապված կինը չի հետազոտվել. Մարինա Խաչատրյան



«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը գրում է.

Հարգելի գործընկերներ

Այսօր առավոտյան ժամը 10:53, ահազանգ ստանալով Երևան քաղաքի բնակիչներից մեկից, զանգահարեցի ՀՀ ԱՆ թեժ գիծ` հասկանալու համար, թե ինչպես պետք է օգնենք արդեն մի քանի օր բարձր ջերմություն ունեցող, խիստ հյուծված, բժշկական հաստատությունում թոքաբորբ ախտորոշված (ըստ հիվանդի հարազատի խոսքերի) և դեղորայքային ալերգիա ունեցող ՀՀ քաղաքացուն, ով չունի ֆինանսական միջոցներ` հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու համար։

Կից մեր խոսակցության ձայնագրությունը ներկայացնում եմ Ձեր դատին։

Նշեմ, որ անցել է շուրջ մեկուկես ժամ, բայց ՀՀ ԱՆ-ից ոչ ինձ են զանգահարել, ոչ էլ հիվանդին։

Հավելեմ, որ ԱՀԿ կողմից խիստ վտանգավոր համարված Կորոնավիրուսային վարակի հետ կապված կինը չի հետազոտվել։ Վստահ եմ, որ Հայաստանում այսպիսի իրավիճակում միայն այս քաղաքացին չէ, որ գտնվում է, ինչը ՀՀ ԱՆ ձախողված քաղաքականության արդյունք է։ Համաշխարհային հայտարարված համաճարակի պարագայում ՀՀ ԱՆ-ն զբաղված է հակածխախոտային պայքարի անվան տակ գումարներ մսխելով, մինչդեռ մեզնից յուրաքանչյուրի, մեր ծնողների ու երեխաների առողջությունն ու կյանքը վտանգված է ՀՀ ԱՆ հանցավոր անգործության պատճառով։ Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ