14  01  2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է քաղաքացիներին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է քաղաքացիներին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որի շրջանակում Հանձնաժողովը նախաձեռնում է կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մեկ ամբողջական, համապարփակ եւ նպատակային փաստաթղթի մշակման աշխատանքներ։

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Ելնելով վերոգրյալից՝ դիմում ենք բոլոր շահագրգիռ կողմերին` անհատներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, պետական գերատեսչություններին եւ շահառուներին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու խնդրանքով: Ձեր առաջարկներն ու դիտարկումները կարող եք զետեղել կից ներկայացված ձեւաթղթում մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: 

Հանձնաժողովի կողմից հրապարակված նորություններին եւ թարմացումներին ծանոթանալու համար կարող եք հետեւել Հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Միաժամանակ հայտնում ենք,  որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջը դեռեւս գտնվում է գործարկման փուլում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ