09  01  2020

Սխալ է մարդուն նույն խախտման համար և՛ տուգանելը, և՛ բալերից կրճատելը. Վահագն Սահակյան



Մենք այսօր երկու ճակատում պատերազմի մեջ ենք՝ սահմանին և մեր ճանապարհներին՝ երթևեկության հետ: Այս մասին Yerevan.today-ի հետ զրույցում նշեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը՝ անդրադառնալով երթևեկության կանոնների խստացմանը և այս տարի հունվարի 1-ից գործող բալային համակարգին:

Վահագն Սահակյանի խոսքով՝ ինքը խստացումներին բնավ դեմ չէ, բայց դրանք պետք է այնպես արվեն, որպեսզի հակառակ ազդեցությունը չունենան: Նա նշում է, որ բալային համակարգ կար նաև Սովետական միության ժամանակ, սակայն այն ժամանակ վարորդները բալերից զրկվում էին ոչ թե սարքավորումների արձանագրած խախտումների համար, այլ ճանապարհային տեսուչի.

«Նաև տարբերությունն այն է, որ այն ժամանակ տուգանվում էր վարորդը, ոչ թե ավտոմեքենան:  Հիմա տուգանում են ավտոմեքենան, հետո նոր պետք է պարզեն՝ ով է եղել այդ ավտոմեքենայի ղեկին: Սա ի՞նչ սահմանափակում է մարդու իրավուքնների տեսակետից, ես ամեն անգամ որպեսզի կես ժամով որևէ մեկին իմ մեքենան վստահեմ, պարտավոր եմ մտնել (համապատասխան կայքէջ) և ֆիքսել, որ իմ մեքենան այլ մարդ է վարել, և ես չեմ եղել ղեկին: Այս դեպքում 2-րդ պլան է  մղվել մարդկային գործոնը և 1-ին  պլան է բերվել տեխնիկան»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ բալային համակարգը սպասված արդյունքը չի տա և շատ բարդություններ կառաջացնի: Վահագն Սահակյանը նաև ընդգծում է, որ բալայնի համակարգում սխալ է այն, որ նույն խախտման համար երկու տեսակի տույժ է սահմանվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ