16  12  2019

7 օրում 100 արտակարգ դեպք է գրանցվել

7 օրում 100 արտակարգ դեպք է գրանցվել

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում դեկտեմբերի 9-ից 15-ը գրանցվել է 252 դեպք, որից  100-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 133 կենցաղային կանչ, 44 հրդեհի ահազանգ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 4 եւ տուժել 50 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 3 եւ տուժել 15 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ