13  12  2019

Բակո Սահակյանը Թալիշ գյուղում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Բակո Սահակյանը Թալիշ գյուղում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղում իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մեծ շեն գյուղ, որտեղ ծանոթացել է համայնքում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին:

Մարտակերտի շրջան այցի ընթացքում Նախագահն այցելել է նաև Թալիշ, Մեծ շեն և Մատաղիս գյուղերի դպրոցներ, հանդիպել ուսուցչական կազմերի ու աշակերտների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են դպրոցներում առկա խնդիրներին և միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:

Այնուհետև Նախագահն այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան շրջանում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նոր զորանոց և ծանոթացել այնտեղ զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ