09  12  2019

Հայոց ցեղասպանության պնդումների դեմ կայք՝ Թուրքիայում

Հայոց ցեղասպանության պնդումների դեմ կայք՝ Թուրքիայում

Թուրքիայի ղեկավարությունը ստեղծել է Հայոց ցեղասպանության ժխտման քարոզով զբաղվող կայք, հաղորդում է memurlar.net-ը: «1915.gov.tr» կայքն անգլալեզու է. այն կոնտեքստից կտրված և կեղծ տվյալներ է պարունակում:

Կայքի առաջին էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն են. «Այսօրվա աշխարհում պատմությունից թշնամանք ստեղծելն ու նոր անտագոնիզմներ առաջացնելը ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ օգտակար համատեղ ապագա ստեղծելու համար»:

Կայքում տեղադրված են նյութեր, որոնք նպատակ ունեն ցույց տալու, թե իբր հայերն են ըմբոստացել թուրքերի դեմ, և նրանց արտաքսումը եղել է միակ տարբերակը:

Կայքում տեղ են գտել նաև Թուրքիայի նախագահի՝ ցեղասպանության ընդունման դեմ արտահայտած մտքերն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը:

Կայքում կա նաև առանձին բաժին, որն անդրադառնում է 1970-80-ականներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար հայկական կազմակերպությունների գործողություններին և կրում է «Հայկական ահաբեկություն» խորագիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ