04 12 2019

Քննարկվում է աղջիկներին Մ. Մելքոնյանի անվան վարժարան ընդունելու հարցը․ Գաբրիել Բալայան



Զինված ուժերում կանանց իրավուքնների պաշտպանությանն ուղղված միջոցառումները ունեն 3 հիմնական նպատակ․ Առաջինը՝ պաշտպանության համակարգում կանանց ներգրավվածության ընդլայնումը և կին զինծառայողների թվի ավելացումը, որը Պաշտպանության նախարարությունը համարում է իր առաջնահերթություններից մեկը։ Երկրորդը զինված ուժերում ծառայելու ցանկություն ունեցող կանանց համար ծառայություն անցնելու, ռազմական մասնագիտական կրթություն ստանալու, պաշտոնի նշանակման, առաջխաղացման և այլ հարցերում հավասար հնարավորությունների ապահովումն է։… Երրորդ նպատակն այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ կին զինծառայողի ներուժը լիարժեք կիրացվի, որտեղ կին զինծառայողները կլինեն ոչ թե արդեն ընդունված որոշումների զուտ կատարողներ, այլ այդ որոշումներ ընդունման ակտիվ մասնակիցներ և ինչու չէ նաև որոշում ընդունողներ իրենց ենթակա անձնակազմի մասով»,- Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայան։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ