13  11  2019

Կարող էի ձայնս կտրել և տանը մնալ, բայց դա իմը չէ․ Արա Վարդանյան

Կարող էի ձայնս կտրել և տանը մնալ, բայց դա իմը չէ․ Արա Վարդանյան

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրել է․

«Երբ գտնվում ես կալանքի տակ, քեզնից անկախ սկսում ես շատ ավելի շատ գնահատել թե ընտանիքդ, թե ընկերներիդ։ Հենց նրանք են, որ քեզ ուժ են տալիս։

Շնորհակալ եմ կնոջս, ով կրկին շարունակում է ինձ զարմացնել իր մարդ տեսակով։ Մարդ, ով իր պահվածքով ու վերաբերմունքով ինձ անսպառ ուժ է տալիս։ Սիրում եմ քեզ ու շնորհակալ եմ Աստծուն, որ դու կաս իմ կյանքում։

Շնորհակալ եմ ծնողներիս ու զավակներիս, որ այս բարդ իրավիճակում չեն ընկճվում և ընդունում են իրենց ծնողի և որդու ընտրած պայքարի ճանապարհը։

Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, որոնք այս օրերին ամեն կերպ աջակցում են թե ընտանիքիս, թե ինձ։Ես ամբողջ կյանքս ընտրել եմ բարդ ճանապարհները, կարող էի ձայնս կտրել ու ինձ համար տանը մնայի, բայց դա իմը չէ, ես պայքարող տեսակն եմ, ես չհամակերպվող տեսակն եմ, ես ասող տեսակն եմ։Շնորհակալ եմ, որ իմ ընտրած բարդ ճանապարհին մնացիք կողքս։ Ուժերս տեղն են, տրամադրությունս՝ բարձր, պայքարի ձգտումս՝ անսպառ։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ