08 11 2019

ԼԳԲՏ սկանդալ՝ Վրաստանում․ կան կալանավորվածներ



Թբիլիսիի կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել սկանդալային ֆիլմի ցուցադրման պատճառով։ Ուլտրաազգայնականները հարձակվել են «Վրաստանի հանրապետական կուսակցության» առաջնորդ, ընդդիմադիր Դավիթ Բերձենիշվիլիի վրա: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Վրաստանը։

ԼԳԲՏ հանրության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կուսակցության ղեկավարը գնացել է դիտելու  «Իսկ այնուհետեւ մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան, որը գեյ-թեմատիկայով է։ Ոլտրաազգայանականները հարձակվել են քաղաքական գործչի վրա, միջադեպին խառնվել են ոստիկանները։

Մինչ այդ ցուցարարները պիրոտեխնիկա էին նետել ոստիկանների վրա եւ փորձել էին ճեղքել իրավապահների շարքը։ Միջադեպի վայր էր բերվել հատուկ նշանակության ջոկատ։

Ծեծկռտուքների ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է, կան կալանավորվածներ։ Անկարգությունների ժամանակ նաև ոստիկանական մեքենա է վնասվել։ 

Ցուցարարների մեջ կան հոգեւորականներ, որոնք մոմերը ձեռքներին աղոթքներ են կարդում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ