07  11  2019

Եթե Արայիկ Հարությունյանը խնդիր ունի Դաշնակցության հետ, դա նրա մեծ խնդիրն է լինելու. ՀՅԴ անդամ



«Նա կարող է ունենալ իր արժեհամակարգը և ոչ ոք չի կարող պարտադրել մեկ այլ արժեհամակարգ։ Խնդիրն այն է, որ նա փորձում է պարտադրել այդ արժեհամակարգն՝ օգտագործելով կառավարությունը, նախարարությունը։ Մենք չենք ընդունում Արայիկ Հարությունյանի կողմից մշակված կրթության և մշակույթի այս քաղաքականությունը։ Նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս առանձին նախարարների անվստահություն հայտնել և հեռացնել կառավարությունից, մեր ժողովուդը, հանրությունը բողոքում է Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունից, մենք պետք է հստակ ձևակերպենք»,- լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ի կողմից կազմակերպված նախար Արայիկ Հարությունյանին հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ասաց տնտեսագետ, ՀՅԴ անդամ Սուրեն Պարսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ