06  11  2019

Գետարգելի եկեղեցուց խաչերը, կտակարանները, աստվածաշնչերը դուրս են հանել և թափել հարակից ձորում

Գետարգելի եկեղեցուց խաչերը, կտակարանները, աստվածաշնչերը դուրս են հանել և թափել հարակից ձորում

Կոտայքի մարզի Գետարգելի եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, նոյեմբերի 6-ին, հայտնաբերվել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այս մասին ահազանգող քաղաքացիներն ասում էին, որ իրենք գրեթե ամեն շաբաթ այցելում են նշված եկեղեցի, որտեղ մոմ են վառում և միշտ այդ պարագաները տեսել են եկեղեցու ներսում:

Թե ով ևինչ պայմաններում է այդ քայլին դիմել, դա արդեն պարզելու են ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, քանի որ կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանությունը:

Մինչ եկեղեցու այցելուները քննարկում էին այդ հարցը, Mercedes մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդ ու մի կին այցելեցին նշված վայր և տղամարդը հայտնեց, որ այդ ամենը իրենք են արել՝ քահանայի հանձնարարականով, քանի որ քահանայի ասելով՝ այդ ամենը «բռակ բաներ են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ