04  11  2019

Քաղաքացին ահազանգել է ժամկետանց սննդի մասին

Քաղաքացին ահազանգել է ժամկետանց սննդի մասին

Մի քանի օր առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի սփրեդ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է:

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Վահե Վերդյանին պատկանող իրացման կետում, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք (մոտ երկու կգ. ընդհանուր քաշով տարբեր տեսակի շոկոլադե կոֆետներ, արևածաղկի հալվա գետնանուշով, Էլնոր բուսասերուցքային սփրեդ, թթվասեր 6 հատ, յոգուրտ «Ելակ» լակտոզայով, կետչուպ 2 հատ, տարբեր ապրանքանիշերի սարդելկաներ, նրբերշիկներ, եփած երշիկներ «բժշկական», պանիր սուլուգունի):

Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, ինչի կապակցությամբ տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ