23  10  2019

2 օրվա մեջ 2-րդ հարձակումը Փարիզում գործող հայկական կառույցների վրա

2 օրվա մեջ 2-րդ հարձակումը Փարիզում գործող հայկական կառույցների վրա

Փարիզի հարավարևմտյան Սևր շրջանում հարձակում է տեղի ունեցել Սամուել-Մուրատ հայկական վարժարանի վրա: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Մենք լրջորեն մտահոգված ենք հայկական Սամուել-Մուրատ վարժարանի դեմ կրկնվող վանդալիզմով: Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան»,- գրել է ՀՀ դեսպանը:

Դեպքին անդրադարձել է նաև Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է․

Ցավով տեղեկացա, որ դարձյալ հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Վանդալիզմ. այլ բառով հնարավոր չէ բնութագրել կատարվածը: Ընդամենը օրեր առաջ էի հյուրընկալել վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանին, հունվարյան առաջին հարձակումից հետո կրթական հաստատությունը չի գործում: Հանդիպումից հետո դպրոցը վերաբացելու եղանակների մասին էի մտածում և ահա այսօր տեղեկացա երկրորդ հարձակման մասին:

Չեմ կարող չնշել երեք օր առաջ Nouvelles d'Arménie ամսագրի գրասենյակի վրա կատարված վայրագությունը, որը ուղղակի ոտնահարում էր ազատ խոսքի ու ժողովրդավար արժեքների նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ մեր բազմահազար հայրենակիցների համար երկրորդ հայրենիք դարձած Ֆրանսիայում նման գործողությունները հայկական այս երկու կառույցների հանդեպ: Կանգնած եմ Սամուել-Մուրադյան վարժարանի և Nouvelles d'Arménie-ի կողքին, և գործուղումից վերադառնալուն պես կկապվեմ մեր հայրենակիցների հետ` քննարկելու աջակցության եղանակները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ