03  10  2019

Հայաստանում 40-օրյա աննախադեպ վարժական հավաքներ են սպասվում

Հայաստանում 40-օրյա աննախադեպ վարժական հավաքներ են սպասվում

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում որոշումեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 30-ը:

ՊՆ Դավիթ Տոնոյանը նշեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Սահմանեց, որ վարժական հավաքներում ներգրավվում են`

1) հրթիռահրետանային մասնագիտություններով` 159 պահեստազորային,

2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 6 պահեստազորային`   2019 թվականի նոյեմբերի 18-24-ը ներառյալ, 

3) կապի մասնագիտություններով` 23 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 6-12-ը ներառյալ, 

4) հետախուզական մասնագիտություններով` 95 պահեստազորային, որոնցից`

5) տեխնիկական մասնագիտություններով` 33 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 4-10-ը ներառյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ