30  09  2019

Ֆրանսիան հրաժեշտ է տալիս Ժակ Շիրակին

Ֆրանսիան հրաժեշտ է տալիս Ժակ Շիրակին

Ֆրանսիան հրաժեշտ է տալիս հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակին: Երկուշաբթին ազգային սգի օր է հայտարարվել ի հիշատակ ականավոր քաղաքական գործչի, որը 87 տարեկանում մահացել է սեպտեմբերի 26-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ելիսեյան պալատից հայտնել են, որ պաշտոնական արարողությունները կանցկացվեն նախ պատմական Հաշմանդամների պալատի պատվո բակում, որտեղ հանգուցյալ առաջնորդին զինվորական պատիվ կտրվի: Նա 12 տարի՝ 1995-2007 թվականներին որպես հանրապետության նախագահ եղել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Զինվորական պատիվներից հետո սգո երթը կուղևորվի Փարիզի հին Սեն Սյուլպիս եկեղեցի, որը գտնվում է Լյուքսեմբուրգյան այգու և Սեն Ժերմեն պուրակի միջև: Այնտեղ Շիրակի ընտանիքի անդամների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արտասահմանյան երկրների առաջնորդների մասնակցությամբ  տեղի կունենա հոգեհանգստի պատարագ: Եկեղեցում հրաժեշտի արարողություն ավարտելով՝ Մակրոնը Ելիսեյան պալատում կհանդիպի Փարիզ ժամանած արտասահմանցի գործընկերների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ