13  09  2019

Հիմնադրամում 20 000 վճարող է ավելացել, թեպետ վարչապետը 65000 աշխատատեղից էր խոսում



«Այս պահին ֆինանսական առումով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը չի կարող «մարտի 1»-ի զոհերին հատկացվող օժանդակության չափով գումար հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը անդրադառնալով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի առաջարկությանը:

«6640 հատուցում պետք է կատարվի, եթե դա բազմապատկենք 10 մլն դրամով, դա անում է 66 մլրդ դրամ: Այս պահին հիմնադրամը 18 մլրդ դրամ ունի, այսինքն ֆինանսական առումով դա այս պահին անհնար է»,-ասաց նա՝ հավելելով, որ մնացած 20 մլն դրամի մասով պետք է հարցն ուղղել կառավարությանը:

Անդրադառնալով Մանուկյանի կողմից բարձրացված հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 65 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում, սակայն այդ 1000 դրամները հիմնադրամում չեն երևում Ավետիքյանն ասաց. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր եռամսյակային հաշվետվության մեջ ներկայացրել է, որ մինչև 2019 թվականի հունիսը մեզ մոտ նոր 20 հազար 1000 դրամ վճարող է հայտնվել: Թե որտեղից այդ տարբերությունը, ես չեմ կարող ասել: Տարբերությունը կարող է կապված լինի գյուղատնտեսության մեջ զբաղվածների աճով: Մենք հրապարակում ենք այն, ինչ կա, որը ստանում ենք ՊԵԿ-ից»,-ասաց Ավետիքյանը:

Մանրամասն տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ