13  09  2019

Ավելի քան 370 զոհվածի ընտանիք հատուցում է ստացել. Հիմնադրամի հաշվետվությունը



«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է ավելի քան երկու տարի, և այս տարիների ընթացքում կատարել է օրենքով իրեն վերապահված պարտականությունները»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Նա նշեց, որ 2017 թվականի հունվարի 1-ից ի վեր հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների. «Կատարվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։ Հիմնական մուտքերը մենք ստանում ենք Հայաստանում և Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու կողմից ամսական վճարվող 1000 դրամներից։ Այս ընթացքում մենք կարողացել ենք հավաքագրել ավելի քան 18 միլիարդ դրամ», - ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ