10  09  2019

Պարոն Բեգոյան, այսօր Ձեր լույսը խավարելու է. Անի Խաչատրյան



Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստն անցավ լարված մթնոլորտում: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց բարձրացրեց, թե ինչու է նիստին ներկա Կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«Քաղաքապետարանի ենթակայության տակ կան տասնյակից ավելի ՀՕԱԿ-ներ, ինչու է այս պահին ասյտեղ ներկա միայն մեկը: Եթե ՀՕԱԿ-ների տնօրենները չպետք է ներկա լինեն նիստին, ապա խնդրում եմ Արմեն Բեգոյանին  դուրս հրավիրել:

Ես շատ լավ գիտեմ, թե ինչու է պարոն Բեգոյանը ներկա, որովհետև նա շատ լավ գիտի, ես ամիսներ առաջ էլ եմ հայտարարել, որ այսօր իր լույսը խավարելու է»,- ասաց Անի Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ