29 08 2019

Քոչարյանի ժամանակ Մուդիզի կողմից տրված վարկանիշն ավելի բարձր է եղել. Վարդան Բոստանջյան



«Փաստորեն, Մուդիզը մեր երկրի վարկանիշը տվել է Ba3, որը մեկ աստիճան ավելի ցածր է Ba2-ից, որը գիտե՞ք երբ է եղել, եղել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Մուդիզի կողմից տրված վարկանիշային գնահատականն ավելի բարձր է եղել, քանի հիմա: Հիմա դա վատ չի, բայց մենք բազմաթիվ այլ հարցերով ունենք խոցելիություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Մուդիզ կազմակերպության կողմից ՀՀ-ին տրված վարկանիշային գնահատականին:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը, նախկին պատգամավորը նկատեց. «Բնապահպանները էկոլոգիական վնասների մասին են խոսում, տնտեսագետները՝ տնտեսությունը զարգացնելու և  խթանելու։ Երկու կողմի վեճից բացի՝ ակնհայտ է, որ Ամուլսարի բազմաթիվ շահեր կիզակետվել են, ոչ միայն ներքին, այլ նաև դրսից եկող շահառուների համար, և ամեն մեկն իր մեկնաբանությունն է տալիս՝ հիմնավորելով իր տեսակետը, բայց բոլոր պարագաներում ես հասկանում եմ, որ Ամուլսարը երկրի համար էկոլոգիական առումով մեծ վտանգ է ներկայացնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ