21 08 2019

Կոտայքի մարզում այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ

Կոտայքի մարզում այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ

Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ դեռեւս օգոստոսի 20-ի առավոտյան բռնկված հրդեհը դեռ չի մարվել:

Նախ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ:

Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), անտառտնտեսության 18 աշխատակից եւ մոտ 75 տեղի բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշենք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը գիշերը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հրդեհը գրեթե մարված է, շուտով ամբողջությամբ կմարվի։ «Այս ընթացքում հրդեհի երկու օջախ էլ բռնկվեց Սաղմոսավանում, որոնք նույնպես հանգցվել են»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ