19  08  2019

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 6 անձ

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 6 անձ

ԱԺ-ի շենքի դիմաց իրավիճակ լարված էր: Ոստիկանները պատ էին կազմել ԱԺ մուտքի դիմաց՝ թույլ չտալով ակտիվիստներին մուտք գործել ԱԺ բակ:

Ամուլսարի պահպանության հարցով շահագրգիռ քաղաքացիների և ոստիկանության միջև Ազգային ժողովի դիմաց քաշքշուկ է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի շահագործման դեմ պայքարող 6  ակտիվիստի, ովքեր փորձել են փակել Բաղրամյան պողոտան։

Բերման ենթարկվածների թվում է նաև ակտիվիստ Անի Խաչատրյանը, որը լքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։

Ակտիվիստներն այժմ գնում են Սարյանի այգի, որտեղ կանցկացնեն հանրային քննարկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ