15  08  2019

Խոտածածկ տարածքներում 47 հրդեհ է բռնկվել

Խոտածածկ տարածքներում 47 հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, 2500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1.5 հա, 3000 քմ,

Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում՝ մոտ 1000 քմ, Ագարակ գյուղում՝ 1 հա, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 3 հա,

Արարատի մարզի Նորաբաց-Մասիս ավտոճանապարհին՝ 1 հա հնձած ցորենի արտ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1000 քմ, Այգեկ գյուղում՝ մոտ 7 հա, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ 800 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 15 հա, Ստեփանավան-Բովաձոր ավտոճանապարհին՝ 3 հա,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 1800 քմ, Քարաշամբ գյուղում՝ մոտ 5 հա, Գառնի գյուղում՝ մոտ 2000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 1 հա, 800 քմ, Պտղնի գյուղում՝ 2000 քմ, Նուռնուս գյուղում՝ 250 քմ, Արզնի-Աբովյան ավտոճանապարհին՝ 1000 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 2 հա, Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, Գուսանագյուղ գյուղում՝ մոտ 120 հա, Բենիամին գյուղում՝ մոտ 20 հա հնձած ցորենի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ,

Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում՝ 2000 քմ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ 6 հա հնձած ցորենի արտ,

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 3 հա, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ մոտ 500 քմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ