13  08  2019

Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշանով պարգևատրել է Մեհրիբան Ալիևային

Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշանով պարգևատրել է Մեհրիբան Ալիևային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետական պարգևներով պարգևատրման մասին հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ծառայությունների համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Մեհրիբան Արիֆի Ալիևային՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն», - ասվում է փաստաթղթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Քաղաքական 16 09 2019

Պուտինի խոսնակը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր հանդիպման մասին

Եթե ՀՀ 2-րդ նախագահի հետ հանդիպումը չկազմակերպվի, Պուտինի այցը ՀՀ կասկածի տակ կդրվի․ Zham.am

 

Orphus համակարգ