12  08  2019

Հայաստանը Սենեգալ չէ․ միջքաղաքային տրանսպորտը Լապշինին Աֆրիկան է հիշեցրել

Հայաստանը Սենեգալ չէ․ միջքաղաքային տրանսպորտը Լապշինին Աֆրիկան է հիշեցրել

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին ժամանել է Հայաստան։ Օգտվելով ՀՀ միջքաղաքային տրանսպորտից՝ նա դժգոհ է մնացել։ Երևան-Վանաձոր երթուղին բլոգերին Աֆրիկան է հիշեցրել։ Նա ստիպված է եղել տաքսիով հասնել Հայաստանի երրորդ քաղաք:

Լապշինը ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ զարմացել է, որ Երևանից այլ քաղաքներ երթուղայինով հասնելու համար ուղևորները ստիպված են արևի տակ կանգնած մեքենայում սպասել, մինչև տրանսպորտային միջոցը լցվի։ Բլոգերը դժգոհ է նաև, որ օրվա երկրորդ կեսին որոշ ուղղություններով ընդհանրապես հնարավոր չէ մեկնել։

«Արդյունքում ինձ հոգնեցրին այդ արկածները: Դա ինձ հիշեցրեց սև Աֆրիկան, որտեղ գտնվում էի մեկ ամիս առաջ: Ինչպես և Սենեգալի մայրաքաղաք Դաքարում ես ժամերով սպասում էի միկրոավտոբուսում մինչ շարժվելը: Բայց չէ՞ որ Հայաստանը Սենեգալ չէ»,- եզրափակում է Լապշինը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ