02  08  2019

Ռուսաստանում վթարից 3 հայ է տուժել

Ռուսաստանում վթարից 3 հայ է տուժել

Օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված  2015 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 2010 թ.):

Տուժածները տեղափոխվել են «Ապանասենկովսկայա» ԲԿ, որտեղ բժիշկները Ե.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ երեխաներինը՝ բավարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ