02  08  2019

Երևանում զբոսաշրջիկների ավելացումը ծանրացնում է «Սանիթեքի» աշխատանքը. Տնօրեն



«Չնայած այն հանգամանքին, որ «Սանիթեքը» համաձայն անկախ հետազոտության արդյուքների արժանացել էր 2016-17 թվակններին երևանցիների 85 տոկոսի վստահությանը, ընկերությունը բախվում էր բազմաթիվ խնդիրների հետ, որոնց մասին պարբերաբար զեկուցվում էր քաղաքային իշխանություններին»,- օգոստոսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լիբանանից տեսակապով ասաց Երևանի աղբահանությունը իրականացնող «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:

Տնօրենի խոսքով՝ 2018-ին ընկերության համար կրիտիկական ժամանակշրջան է եղել, ինչին հաջորդել է հեղափոխությունը. «Քանի որ աղբը տեսանելի խնդիր էր, «Սանիթեքը» դարձրել են քաղաքական քարոզարշավի թիրախ և շահարկվել որպես նախորդ քաղաքային իշխանությունների և ընկերության բաժնետերերի միջև գործարք»։

«Սանիթեքի» տնօրենը հայտարարեց, որ ընկերությունը քաղաքական որևէ պատկանելություն չունի, ընկերության միակ մտահոգությունն է, որ պատշաճ կերպով  ծառայի քաղաքացիներին։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Իրավական 14 10 2019

«Սանիթեքը» դիմում է արբիտրաժային դատարան

«Սանիթեքի» բաժնետերը քաղաքապետարանի դեմ արբիտրաժային գործընթացի 1-ին քայլն է արել

Orphus համակարգ