«Շատ հաճախ ասում են մենք շատ ենք գույները խտացնում լրատվամիջոնցերի հետ խնդիր չկա, որևէ լրատվամիջոց չեն փակել, լրագրողի չեն ծեծել, իրավիճակը նորմալ է, բայց իրավիճակը նորմալ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Աղասի Ենոքյանը:
Նա նշեց, որ առաջնային խնդիր է լրատվամիջոցներին սևերի և սպիտակների բաժանումը. «Երբ սև ու սպիտակի են բաժանվում, բնականաբար այդ միասնականությունը վերանում է, որևէ լրատվամիջոցի հանդեպ պատժամիջոցի, կոշտ գործողության դեպքում լրատավական դաշտի մի մասը դրա հետևից կգնա»,- ասաց Ենոքյանը:
Փորձագետի կարծիքով խնդիր է նաև անցումային արդարադատության սպառնալիքը «Անցումային արդարադատություն ասելով առաջին հերթի նկատի են ունենում սեփականության վերաբաշխմանը. իշխանությունները բազմիցս են դժգոհել, որ իրենց վերահսկողության տակ բավականաչափ սեփական լրատվամիջոցներ չունեն։ Վախենամ, որ սեփականության վերաբաշխումն առաջին հերթին անդրադառնա լրատվամիջոցներին»,-ասաց Ենոքյանը:
Մանարամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը