24 02 2024

Հայաստանի իշխանությունը իր հակառուսականությամբ «վա բանկ» է գնում․ մեդիափորձագետ



 

«Բավականին վատ արձագանք կա, բայց, ամեն դեպքում, ռուսական կողմը մտածում է, որ հայկական կողմը չի գնա այն ավանտյուրային, որին ժամանակին գնացին Սաակաշվիլին և Զելինսկին և չեն փորձի վերջնականապես Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել և թշնամանալ։ Սա է խնդիրը, որ դեռևս մի փոքր զգուշավորությամբ են արձագանքում։ Բայց այն, ինչ անում են Հայաստանի իշխանութունները, ուղղակի կարող ենք ասել, որ վա բանկ են գնում իրենց հակառուսականությամբ»,- «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով  քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ իշխանությունների հակառուսական քայլերն ինչ արձագանք են ստանում Ռուսաստանում։

Տիգրան Քոչարյանը հույս հայտնեց, որ ինչ-որ պահի իրավիճակ կփոխվի, որովհետև այն ճանապարհը, որով երկիրը տանում է իշխանությունը, բացի դժբախտությունից, ազգի համար որևէ լավ բանի չի բերի։

«Արդեն իսկ հակառուսական ավանտյուրաները բերեցին Արցախի կորստի, երբ գնալով Արևմուտքի պահանջներին, Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, ինչը ուղղակի Ալիևի ձեռքերը բաց թողեց և ագրեսիա իրականացրեց Արցախի հանդեպ։

Հիմա էլ, առանց հաշվիչ առնեռլու Իրանի և Ռուսաստանի շահերը, Հայաստանի այս արևմտականացումը կրկին խնդիրներ է առաջանցնելու՝ հատկապես հաշվի առնելով, որ մտորուոմները, որ Ռուսաստանը հեսա քանդվելու է, պարտվելու է Ուկրաինային, չեն աշխատում»,- ասաց Տիգրան Քոչարյանը՝ հավելելով՝ «Հայաստանը, ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ սխալ աշխարհաքաղաական ուղղություն է բռնել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ