24 07 2019

Ոստիկանությունը շարունակում է ասֆալտին փռել. Վալերի Օսիպյան



ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին ու Միհրան Պողոսյանին ՀՀ արտահանձնելուն՝ ասաց. «Ոստիկանությունը, իր արտասահմանցի  գործընկերների հետ համագործակցելով, հայտնաբերել է նրանց, մնացածն արդեն ոստիկանության խնդիրը չէ, բայց տեղեկացված եմ, որ համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում, որ այդ հայտնաբերված անձանց արտահանձնեն ՀՀ»։

Ոստիկանապետը, խոսելով ասֆալտին փռելու պրակտիկայի մասին նշեց, որ իրենք շարունակում են ասֆալտին փռել, և հանցագործներին հայտնաբերելու համար չեն սպասում վարչապետի հանձնարարականին։

Ոստիկանապետը խոսեց նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի հնարավորության մասին:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ