23  07  2019

Մտեք ՀՀ քաղաքացիների տները և հայտնաբերեք Ռոբերտ Քոչարյանի գիրքը. Top-news.am

Մտեք ՀՀ քաղաքացիների տները և հայտնաբերեք Ռոբերտ Քոչարյանի գիրքը. Top-news.am

Top-news.am-ը գրում է.

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկումն ու կնիքումն այս իշխանությունների ամոթն ու խայտառակությունն է: Իշխանությունները թուլանում, պարտվում եւ իրենց տեղը հաջորդներին են զիջում նաեւ նման անհեթեթ գործողությունների հետեւանքով:

Իշխանության տարբեր ներկայացուցիչները միմյանց հերթ չտալով հանրությանը համոզում էին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր դատավորի աշխատասենյակի խուզարկությունը որեւէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, բայց...

Եւ կրկին այդ բայցը: Պարզվում է, որ դատավորի աշխատասենյակից առգրավվել են կրիչներ, որոնցում եղել են Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող նյութեր: Առգրավել են բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր: Խուզարկության գործողության ժամանակ չեն պատճառաբանել, թե ինչու են առգրավում այս կամ այն փաստաթուղթը կամ կրիչը, սակայն դատավորի փաստաբանը դիմել է թե գլխավոր դատախազին, թե Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին` Դավիթ Գրիգորյանի բոլոր հիմնարար իրավունքների խախտման ու դրանք անհապաղ վերացնելու համար:

Սա է նոր Հայաստանի իրականությունը: Իսկ մնացածը պարապ ժամանակի խոսակցություններ են: Հետապնդվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում մասնակից դառնալ այդ հետապնդմանը:

Եւ այստեղ մնում է համապատասխան մարմիններին առաջարկենք շնորհքով ներխուժել Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքն ունեցող ՀՀ քաղաքացիների տները եւ ձեռքի հետ առգրավել նաեւ համակարգիչները՝ այնտեղ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը հայտնաբերելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ