12  07  2019

Գյումրում գնացքը վրաերթի է ենթարկել կնոջը․ նա տեղում մահացել է․ Shamshyan.com

Գյումրում գնացքը վրաերթի է ենթարկել կնոջը․ նա տեղում մահացել է․ Shamshyan.com

Հուլիսի 12-ին` ժամը 19:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, կինը Գյումրի քաղաքի բնակիչ Սուսաննա Խաչատրյանն էր, նա տեղում մահացել է: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մեքենավարի ինքնությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ